Սրտանոթաբանություն
Ինչպե՞ս բարձրացնել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի. armeniamedicalcenter.am
![Ինչպե՞ս բարձրացնել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի. armeniamedicalcenter.am Ինչպե՞ս բարձրացնել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի. armeniamedicalcenter.am](up/article/big/file_59402_3141055.jpg)
Հիպոտոնիան կամ զարկերակային ցածր ճնշումը նույնպես կարող է վտանգավոր լինել, ինչպես գերճնշումը: Նման վիճակը կարգավորելու համար պարտադիր չէ դիմել դեղորայքի, որովհետև կան կարգավորման նաև այլ միջոցներ:
Ջուր
Ջուրը բոլոր առողջարարական ցուցակներում առաջին տեղում է: Այն օգնում է նաև հիպոտոնիային: Բավարար քանակով օգտագործած ջուրն ազդում է արյան ընդհանուր շրջանառության վրա (որքան շատ ջուր օգտագործել, այնքան բարձր կլինի ճնշումը): Ջուրը նաև արագացնում և կարգավորում է նյութափոխանակությունը: Ստիպողաբար մեծ քանակի ջուր խմել ցանկալի չէ, սակայն ամեն օր 1,2-1,5 լիտր մաքուր ջուր խմել դժվար չէ (առանց հեղուկ սննդի, թեյի, կաթի հաշվարկման): Տարվա շոգ եղանակներին, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում ջրի քանակն ավելացվում է:
Աղ
Բավականին մեծ քանակով աղ պարունակում է խոզապուխտը, աղ դրած ձուկը, ապխտած միսը, բանջարեղենային և մրգային մարինադները և այլն: Աղն օրգանիզմում պահում է ջուրը, որի արդյունքում բարձրանում և մի քանի օր պահպանվում է նորմալ արյան ճնշումը:
Համեմունքներ
Համեմունքներն առանձին մթերք-կերակուր չեն համարվում, սակայն օգտագործվելով սննդի մեջ, կարող են կարգավորել ցածր ճնշումը: Արյան ճնշումը բարձրացնում են կծու պղպեղը, ծովաբողկը, մանանեխը, կոճապղպեղը, հիլը, դարչինը, մեխակը: Արդյունքն արտահայտվում է անոթների տոնուսի դրդման հետևանքով, որոնք սեղմվում են և բարձրացնում արյան ճնշումը:
Սուրճ
Օգտակար է հատկապես, երբ այն պատրաստվում է համեմունքների և աղի օգտագործմամբ: Սակայն ինքնուրույն էլ կոֆեինը հիանալի բարձրացնում է արյան ճնշումը: Կոֆեինով հարուստ են նաև շոկոլադը, թեյը, ճարճատուկը:
Կենդանական սպիտակուցը և ճարպերը
Դրանք առավել շատ պարունակում են կաթնաշոռը, պանիրը, կաթը, ձուն, միսը, ձուկը, թռչնամիսը, կարագը, լյարդը, բարձրացնում են արյան մածուցիկությունը` արդյունքում բարձրացնելով նաև ցածր ճնշումը:
Բանան, կարտոֆիլ
Սպիտակ հացը, սպիտակահատ ձավարի շիլան, գարեջուրը նույնպես մածուցիկությունը բարձրացնելու շնորհիվ բարձրացնում են ճնշումը: Սակայն այստեղ արդեն գործում է ածխաջրատային գործոնը:
Ընկույզ
Ընկույզը պարունակում է դաբաղող նյութեր, որոնք ընդունակ են բարձրացնել արյան մածուցիկությունը, հետևաբար նաև՝ ճնշումը:
Կանաչեղեն
Նեխուրը, թրթնջուկը, մաղադանոսը՝ հարուստ լինելով վիտամիններով և կենսակտիվ նյութերով, կարգավորում են զարկերակային ճնշումը:
Մրգեր և հատապտուղներ
Հիպոտոնիայի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել նուռ, խնձոր, սև հաղարջ, թութ, ելակ, չիչխան, որոնք ճնշումը բարձրացնելու ընդունակություն ունեն:
Կիտրոնա-մեղրային խառնուրդ
Կան տարբեր բաղադրատոմսեր, օրինակ. մեկ բաժակ մեղրի և 3 հատ աղացած կիտրոնի խառնուրդը մեկ օր պահել սառնարանում, և ընդունել 1 ճաշի գդալ, օրը երեք անգամ:
Վերոնշյալ սնունդն օգտագործելիս չմոռանալ ալերգիաների և քրոնիկ հիվանդությունների դեպքում դրանց բացառումը կամ զգույշ օգտագործումը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63818_9872988.jpg)
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
![](images/calendar.png)
![Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63804_2072636.jpg)
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
![](images/calendar.png)
![Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63778_7343418.jpg)
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
![](images/calendar.png)
![Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63571_7676712.jpg)
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
![](images/calendar.png)
![Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63392_3651948.jpg)
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին](up/article/small/file_63315_2896303.png)
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
![](images/calendar.png)
![Հոլտերի մոնիթորինգ Հոլտերի մոնիթորինգ](up/article/small/file_63330_2405809.jpeg)
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
![](images/calendar.png)
![Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62914_676813.jpg)
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
![](images/calendar.png)
![Զարկերակային գերճնշում. nairimed.com Զարկերակային գերճնշում. nairimed.com](up/article/small/file_62647_6004004.jpg)
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
![](images/calendar.png)
![Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը](up/article/small/file_61931_9245180.jpg)
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
![](images/calendar.png)
![Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61765_5325622.jpg)
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
![](images/calendar.png)
![Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61744_6037381.jpg)
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
![](images/calendar.png)
![Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com](up/article/small/file_61637_935469.jpg)
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
![](images/calendar.png)
![Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61524_5949869.jpg)
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
![](images/calendar.png)
![Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com](up/article/small/file_61491_9876079.png)
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն